«Չելսիի» պաշտպան Գարի Կեհիլը կարծում է, որ իր թիմը կարող է շրջանցել «Մանչեսթեր Սիթիին» և գրավել երկրորդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայում:
Կիրակի օրը «ազնվականները» հյուրընկալվելու են «Սիթիին», և նրանց միջև տարբերությունը 4 միավոր է: Ըստ Կեհիլի՝ նրանք կարող են շրջանցել «Սիթիին», եթե այս հանգստյան օրերին հաղթեն «քաղաքայիններին»:
-Եթե մենք կարողանանք հասնել դրական արդյունքի կիրակի օրը, ապա սա նորից ճանապարհ կբացի մեզ համար դեպի վերև:
Իհարկե, մենք հասկանում ենք, որ մեզ շատ դժվարին արտագնա հանդիպում է սպասվում: Մինչդեռ եթե մենք հաղթենք, ապա երկրորդ հորիզոնականը մեզ շատ մոտ կլինի,- հայտնել է Կեհիլը: ESPN