«Տոտտենհեմը» սկսել է բանակցությունները թիմի ավագ Մայքլ Դոուսոնի հետ նոր պայմանագրի շուրջ:
Անցած ամառ «Տոտտենհեմը» ցանկանում էր վաճառել կենտրոնական պաշտպանին, սակայն նա կատեգորիկ հրաժարվեց հեռանալ ակումբից:
Դոուսոնի գործող պայմանագիրն ակումբի հետ լրանում է 2015 թվականի ամռանը: Սակայն Goal պարբերականի հաղորդմամբ կողմերը սկսել են բանակցել պայմանագիրը ևս 2 տարով երկարաձգելու համար: Բացի այդ, Մայքլը հնարավոր է ստանա շաբաթական 60 հազար ֆունտ, նախկին 40 հազարի փոխարեն:
-Լոնդոնյան ակումբը հասկանում է, որ Մայքլն արժանի է պարգևատրման ակումբին նվիրված լինելու համար: Երկար տարիների ընթացքում նա ապացուցել է իր հավատարմությունը, և նա առաջվա պես մնում է կարևոր խաղացող թիմի համար,- հաստատում է «Տոտտենհեմին» մոտ կանգնած աղբյուրը: