«Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթին», ում հետ առաջին խաղը ավարտվել էր ռուսների 2:0 հաշվով հաղթանակով: «Կարմիրները» փայլուն խաղ անցկացրին՝ հաղթելով 3:1 հաշվով: Սակայն նման արդյունքը 1/8 եզրափակչի ուղեգիր է տալիս «Զենիթին»:
Մեսրիսայդյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջո Ալենը: «Զենիթի» միակ գնդակը 19-րդ րոպեին խփեց բրազիլիացի Հալկը:
Գոլեր. Հալկ՝ 19ր, Սուարես՝ 28ր, Ալեն՝ 43ր, Սուարես՝ 59ր