«Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Յան Ռայթը կոչ է արել ակումբին՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Արսեն Վենգերին, քանի դեռ ուշ չէ:
Ռայթը, ով լոնդոնյան ակումբում մասնակցել է ավելի քան 300 խաղի, կարծում է, որ ժամանակն է եկել գործելու, քանի դեռ «Արսենալը» չի կրկնել «Լիվերպուլի» ուղին:
-Ամեն ինչ կախված է մարզիչից: Նա է գլխավոր մեղավորը: Նրան կարող է փոխարինել Միքայել Լաուդրուպը: Ինձ հաճելի չէ տեսնել «Արսենալին» նման իրավիճակում: Չի կարելի այսպես շարունակել:
«Արսենալը» կարող է կրկնել «Լիվերպուլի» ճանապարհը: Արդեն մի քանի տարի է, ինչ լուրջ խնդիրներ կան ակումբում: «Արսենալը» պետք է ոչ միայն մասնակցի Չեմպիոնների Լիգային, այլ նաև հաջողության հասնի այդ առաջնությունում,- ասել է Ռայթը: ESPN