«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Միդլսբրոյի» դեմ տարած 0:2 հաշվով հաղթանակից հետո հայտնել է, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու է:
-Երկրպագուները իրենց ժամանակը վատնում են ինձ քննադատելու համար: Նրանք թող չանհանգստանան, որովհետև մրցաշրջանի ավարտին ես կհեռանամ «Չելսիից»: Այդպիսի երկրպագուները պատիվ չեն բերում ակումբին:
Ինձ անվանում են ժամանակավորապես և դա մեծ սխալ է: Ես գլխավոր մարզիչ եմ և ես եմ ղեկավարում թիմը: Ես պրոֆեսիոնալ մասնագետ եմ, դրա համար կանեմ իմ աշխատանքը և մրցաշրջանի ավարտին կհեռանամ,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը: