Բուքմեյքերները «Չելսիի» հաջորդ մարզչի ամենահավանական թեկնածու են համարում Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոին:
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում «Միդլսբրոյին» հաղթելուց հետո Ռաֆայել Բենիտեսը հայտնել էր, որ մրցաշրջանի ավարտին հեռանալու է «Չելսիից»: Բուքմեյքերական ընկերությունները հաջորդ մարզչի թեկնածուի համար խաղադրույքներ են ընդունում, որտեղ ամենահավանականը համարվում է Ժոզե Մոուրինյոն:
Sky Bet-ի տվյալներով ցուցակում հաջորդը Դևիդ Մոյեսն է, ում պայմանագիրը «Էվերթոնի» հետ կլրանա այս ամառ:
Լիգայի գավաթը հաղթելուց հետո մեծ է նաև «Սուոնսիի» մարզիչ Միքայել Լաուդրուպին հրավիրելու շանսերը:
Ավելցանենք նաև, որ բուքմեյքերները խաղադրույքներ են ընդունում Բենիտեսի վաղաժամ հեռացման համար: