«Տոտտենհեմի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը ճանաչվել է Պրեմիեր Լիգայի փետրվար ամսվա լավագույն խաղացողը: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Փետրվարին Բեյլն առանց փոխարինման մասնակցել է Պրեմիեր Լիգայի երեք խաղերի և խփել 5 գնդակ այն դեպքում, երբ «Տոտտենհեմն» ընդամենը 6 գնդակ է խփել այս ամսվա ընթացքում:
Ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Անդրե Վիլաշ-Բոաշը: Նրա գլխավորությամբ «Տոտտենհեմը» երեք խաղում երեք հաղթանակ է տոնել:
Բացի Բեյլից ամսվա լավագույն խաղացողի համար պայքարում էին նաև Ռոբին վան Պերսին և Ռաֆայել Դա Սիլվան «Մանչեսթեր Յունայթեդից», ինչպես նաև Մուսա Սիսոկոն «Նյուքասլից»:
Փետրվար ամսվա լավագույն մարզչի համար առաջադրվել էին նաև Արսեն Վենգերը («Արսենալ»), Սէր Ալեքս Ֆերգյուսոնը («Մանչեսթեր Յունայթեդ») և Ալան Պարդյուն («Նյուքասլ»):