«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնն ակնկալում է, որ շատ շուտով Ռիո Ֆերդինանդը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ:
Ռիոն 2002 թվականին 30 մլն ֆունտով «Յունայթեդ» է տեղափոխվել «Լիդսից»: Այդ ժամանակից ի վեր նա մեծ օգուտ է տվել «մանկունյանցիներին»: Սակայն այժմ Ֆերդինանդը 34 տարեկան է, իսկ նրա գործող պայմանագիրը լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո: Սէր Ալեքսը վստահ է, որ Ռիոն կհետևի Ռայան Գիգգսին և ևս մեկ տարի կմնա ակումբում:
-Շատ մեծ է հավանականությունը, որ նոր պայմանագիր կկնքենք նրա հետ: Կարծում եմ՝ դա տեղի կունենա մինչև մրցաշրջանի ավարտը:
Ռիոն հիանալի մրցաշրջան է անցկացնում: Չնայած որ նա և Ռայանը չեն խաղում յուրաքանչյուր խաղում, սակայն առանցքային հանդիպումներում նրանք պարզապես հիանալի են գործում:
Երկու շաբաթ առաջ «Ռեալի» հետ խաղին նա հիանալի էր, այդ իսկ պատճառով մեզ պետք է, որպեսզի նա պատրաստ լինի նաև «Ռեալի» հետ պատասխան խաղին,- հայտնել է մասնագետը: BBC