«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Ռոբերտո Մանչինիի այն խոսքերը, որ «Յունայթեդը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը իր բախտի շնորհիվ:
-Մենք դա անում ենք արդեն 25 տարի: Ասել, թե առաջատար ենք միայն բախտի շնորհիվ, ուղղակի անհասկանալի է:
Իսկ միգուցե Մանչինիի բախտն է բերել, որ մեր միջև տարբերությունը ընդամենը 12 միավոր է,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: