«Մանչեսթեր Սիթիի» ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է, որ ցանկանում է վերադառնալ հայրենիք: Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ, Նասրին «քաղաքայինների» ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել Ֆրանսիա: Գաղտնիք չէ, որ ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» ակտիվորեն հետաքրքրվում է «Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպանով:
Նասրիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 24 մլն ֆունտ: Հիշեցնենք, որ Նասրին «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2011թ-ին՝ «Արսենալից»: