«Ուիգանի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (0:4) «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն իր հիացմունքն է արտահայտել հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ:
Շաբաթ օրը կայացած խաղում Սուարեսը հետ-տրիկ ձևակերպեց և այժմ գլխավորում է Պրեմիեր Լիգայի ռմբարկուների ցուցակը 21 գոլով: Այժմ Լուիսը շրջանցել է նույնիսկ Ռոբին վան Պերսիին, որի թիմն այս պահին առաջատարն է անգլիական առաջնությունում: Ռոջերսը հիանում է, որ ունի այսպիսի տաղանդ:
-Մեծ հաճույք է նրա հետ աշխատելը: Մի քիչ տարօրինակ է, սակայն այս մարդը մարզվում է ամեն օր և ցանկանում է մարզվել ամեն օր: Նա հաջողության ծարավ է, սակայն միևնույն ժամանակ համեստ:
Շատ հաճելի է, որ նա կա թիմում: Նրա վարպետությունը, աշխատանքի ծավալը նրան դարձնում են համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ,- հայտնել է Ռոջերսը: Sky Sports