«Չելսիի» գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, թե ակումբը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի հետ:
-Մենք իսկապես բանակցություններ ենք վարում նոր պայմանագրի շուրջ: Այս պահին ամբողջ տեղեկատվությունն այդ գործընթացի մասին պետք է գաղտնի մնա,- ասել է Գուրլեյը:
Հիշեցնենք, որ հունվարին Լեմպարդի գործակալը հայտնեց, որ ֆուտբոլիստը հաստատ հեռանալու է «Չելսիից» այս մրցաշրջանի ավարտից հետո: Մամուլում սկսեցին խոսել այն մասին, որ կիսապաշտպանը հնարավոր է տեղափոխվի «Լոս Անջելոս Գալաքսի»:
Մինչդեռ փետրվարի սկզբին Daily Mail պարբերականը հայտնեց, որ «Չելսին» փոխել է իր դիրքորոշումը և ցանկանում է նոր պայմանագիր կնքել Լեմպարդի հետ: