Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ և նշել, որ մրցակիցը ավելի ուժեղ էր:
Խաղի մրցավար Ջյունեյտ Չակիրը երկրորդ խաղակեսի սկզբում դաշտից հեռացրեց Լուիշ Նանիին, ինչն էլ ազդեց խաղի ելքի վրա: Միայն կարմիր քարտից հետո «Ռեալը» կարողացավ հավասարեցնել հաշիվը և խփել հաղթական գնդակը: Սակայն Մոուրինյոն խոստովանում է, որ «Յունայթեդը» ավելի ուժեղ էր:
-Մրցավարի որոշման պատճառով պարտվեց լավագույն ակումբը: Մենք արժանի չէինք հաղթանակի, սակայն ֆուտբոլն այդպիսին է:
Չեմ խոսի Չակիրի որոշման մասին, քանի որ վստահ չեմ, բայց կարող եմ ասել, որ պարտվեց լավագույն ակումբը,- ITV-ին տված հարցազրույցում ասել է պորտուգալացի մասնագետը: