«Նյուքասլի» կիսապաշտպան Հաթեմ Բեն Արֆան թիմի հետ մեկնել է Ռուսաստան՝ մասնակցելու Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին Մախաչկալայի «Անժիի» դեմ: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Արդեն երկու ամիս է՝ Բեն Արֆան ապաքինվում է ծնկատակի ջիլի վնասվածքից: Սպասվում էր, որ ֆրանսիացին դաշտ դուրս կգար շաբաթ օրը կայացած «Սուոնսիի» հետ խաղին: Մինչդեռ «կաչաղակների» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն որոշեց չվտանգել իր ֆուտբոլիստի առողջությունը:
Այնուամենայնիվ, Հաթեմը կարծես թե լուծել է առողջական խնդիրները և մեկնել Մոսկվա: Իհարկե, դեռ հայտնի չէ՝ արդյոք Պարդյուն նրան դաշտ կհանի, թե ոչ: