«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Խավի Գարսիան հայտնել է, որ իրենք ընթացիկ մրցաշրջանում դեռ կարող են չեմպիոն դառնալ:
-«Մանչեսթեր Սիթիում» բոլորը պետք է մտածեն միայն հաղթանակի մասին: Ֆուտբոլիստները հիշում են, թե ինչ իրավիճակից դուրս եկանք անցած տարի և դարձանք չեմպիոն:
Կարծում եմ, որ այլ առաջնություններում անհնար կլիներ անցնել «Մանչեսթեր Յունայթեդին», սակայն Անգլիայում 12 միավորը կարելի է հաղթահարել, քանի որ այստեղ բոլոր ակումբներն էլ բարձր մակարդակի ֆուտբոլ են խաղում: Մեր միակ նպատակն է հաղթել բոլոր խաղերում,- ասել է Գարսիան:
Հիշեցնենք, որ 28-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» առաջատար «Յունայթեդին» զիջում է 12 միավոր: