• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» Տորրեսին 15 մլն ֆունտ է գնահատել

Ֆերնանդո Տորրես«Չելսին» իր հարձակվող Ֆերնանդո Տորրեսին 15 մլն ֆունտ է գնահատել: Տորրեսի համար, ումից «Չելսին» ցանկանում էր բաժանվել դեռ անցած ամառ, արդեն մի քանի առաջարկ կա:

Ինչպես հաղորդում է Daily Express-ը, երկու տարվա անհաջող ելույթներից հետո «Չելսին» որոշեց վաճառել իսպանացուն: Տորրեսը լոնդոնյան ակումբի համար լուրջ անհաջողություն էր, քանի որ նրան ձեռք բերելու համար «ազնվականները» 50 մլն ֆունտ են ծախսել: 

Հաղորդվում է, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը խոստովանել է, որ Տորրեսի ձեռքբերումը սխալ էր: Մի քանի մարզիչ փոխելով էլ Տորրեսը չկարողացավ վերգտնել այն խաղը, որը ցուցադրում էր «Էնֆիլդում»:

Լուրերի համաձայն 28-ամյա իսպանացու համար 15 մլն ֆունտ պատրաստ են վճարել Մախաչկալայի «Անժին» և Մադրիդի «Ատելետիկոն»:

Հետաքրքիր փաստեր