• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի» (անոնս)

Մանչեսթեր Յունայթեդ - ՉելսիԵվրոգավաթներում անհաջող ելույթներից հետո այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կվիճարկեն Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի ուղեգիրը:

Մանչեսթերյան ակումբը Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում ցավալի պարտություն կրեց Մադրիդի «Ռեալից», ինչը կարող է իր ազդեցությունն ունենալ այս խաղի վրա:

«Չելսին» նույնպես լուրջ խնդիրներ ունի: «Ազնվականները» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում պարտություն կրեցին կարգով շատ ավելի ցածր «Ստյաուայից»:

Անգլիայի գավաթի խաղարկություններում թիմերը հանդիպել են 11 անգամ: Մեծ առավելություն ունի «Յունայթեդը», որը հաղթել է 8 խաղում: «Չելսին» «Օլդ Թրաֆորդում» կայացած գավաթի խաղարկության վերջին 5 հանդիպումներում չի կարողացել հաղթանակ տանել (4 պարտություն, 1 ոչ-ոքի):

«Յունայթեդը» և «Չելսին» վերջին վեց հանդիիպումներում խփել են 30 գնդակ:

Սէր Ալեքս Ֆերգյուսոնը արդեն հայտնել է, որ այս խաղի մեկնարակային կազմում կլինի Ուեյն Ռունին, ով «Ռեալի» հետ հանդիպմանը անակնկալ կերպով հայտնվել էր պահեստայինների նստարանին: Հանգստանալու հնարավորությւն կստանա իր կարիերայում 1000 խաղ անցկացրած Ռայան Գիգգսը:

«Չելսին» հարձակման կրակագիծ դուրս կբերի սենեգալցի ռմբարկու Դեմբա Բային, ով չմասնակցեց «Ստյաուայի» հետ հանդիպմանը:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:30-ին:

Մեր կանխատեսումը՝ 3:1

Հետաքրքիր փաստեր