«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ իր թիմը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում արժանի էր հաղթանակի: Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում «Չելսին» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ 2:2:
Բենիտեսը կարծում է, որ այդ խաղում իրենք արժանի էին հաղթանակի:
-Կարծում եմ, որ մենք արժանի էինք հաղթանակի: Մենք բավական շատ վտանգավոր պահեր ստեղծեցինք և ընդհանուր վերահսկում էինք խաղը: Մատան ինձ ասեց, որ իր հարվածից հետո Դե Խեան հիանալի սեյվ կատարեց (վերջին րոպեին):
Այժմ պետք է գնանք վերախաղարկման, որից հետո նոր մտածենք «Սիթիի» մասին: Մեզ համար հեշտ չի լինելու, քանի որ «Յունայթեդը» զորեղ մրցակից է,- ասել է Բենիտեսը: ITV
Իսպանացի մասնագետը նաև հայտնել է, որ այդ խաղի վերջում ավանդական ձեռքսեղմում տեղի չունեցավ: Բենիտեսը պատրաստ էր, սակայն Սէր Ալեքսը չմոտեցավ իր կոլեգային: