• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ալան Պարդյու. «Պատրաստ եմ ընդունել, որ «Նյուքասլի» բախտը փոքր-ինչ բերեց»

Ալան Պարդյու«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն կարծիք է հայտնել Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչում իր թիմի պատասխան խաղի մասին:

«Կաչաղակներն» առաջին խաղում ոչ ոքի՝ 0:0, խաղացին Մախաչկալայի «Անժիի» հետ, սակայն պատասխան հանդիպմանը հաղթեցին (1:0): Անգլիական ակումբը պայքարը շարունակելու է քառորդ եզրափակչում:

-Մենք դիմակայեցինք հիանալի մրցակցի: Եվ պատրաստ եմ ընդունել, որ մեր բախտը փոքր-ինչ բերեց: Սակայն թիմին օգնեց նաև համբերությունը:

Գիտեք՝ ես հույսս դրել էի այն բանի վրա, որ մենք կհաղթենք մրցակցին լրացուցիչ ժամանակում: Սակայն ամեն ինչ որոշվեց Մարվոյի հիանալի փոխանցման և Սիսեի հոյակապ գոլի շնորհիվ:

Նշեմ, որ մրցակիցները Սիսեի նկատմամբ կոշտ էին խաղում: Սիսեն խփելու հնարավորություն ստացավ միայն այն ժամանակ, երբ «Անժիի» ֆուտբոլիստները հոգնեցին:

Պետք է ասեմ, որ շատ գոհ եմ: Խաղի վերջնամասում հաղթելը մեծ սթրես է: Սակայն ավելի մեծ սթրես է, երբ դու պարտվում ես վերջնամասում,- հայտնել է Պարդյուն:

Հետաքրքիր փաստեր