Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը կարծում է, որ «Տոտտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը նկատելի առաջ է Թեո Ուոլկոտից:
Ինչպես հայտնի է, Գարեթը և Թեոն «Սաութհեմպտոնի» սան են: Երկու ֆուտբոլիստներն այժմ իրենց թիմերի ամենաարդյունավետ խաղացողներն են:
Սակայն Լինեկերը վստահ է, որ իր պոտենցիալով Բեյլը շատ ավելի ուժեղ է, քան Ուոլկոտը:
-Բեյլը շատ բանի է ընդունակ: Կարծում եմ՝ դուք ինքներդ տեսնում եք, որ իր խաղով հիշեցնում է Ռոնալդուին:
Գարեթը ֆենոմենալ տաղանդ ունի: Նա անհավատալի արագ է, ուժեղ, իսկ հարվածի գեղեցկությամբ համեմատվում է ում հետ ուզենա: Նա ունի բոլոր որակները, որպեսզի դառնա բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
Եթե նա շարունակի ցուցադրել այն խաղը, որը հիմա մենք տեսնում ենք, ապա մեկ կամ երկու տարի հետո կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը,- Absolute Radio-ին տված հարցազրույցում ասել է Լինեկերը: