«Սաութհեմպտոնից» կրած արտագնա պարտությունից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը իր դժգոհությունն է հայտնել թիմի պաշտպանությունից:
Այդ խաղում «կարմիրները» չկարողացան օգտվել փորձառու պաշտպան Ջեյմի Կարագերի ծառայություններից, իսկ շարք վերադարձած Մարտին Շկրտելը ոչ հաջող կատարեց պարտականությունները: Արդյունքում Ռոջերսի սաները երեք գնդակ բաց թողեցին:
-Պարզապես մենք ձախողեցինք պաշտպանությունում: Մենք սկսեցինք խաղալ, երբ հաշիվը 2:0 էր:
Պաշտպանությունը այն հատվածն է, որտեղ մենք պետք է ավելի լավ գործենք: Գլխավոր պատճառներից մեկն էլ դա է, որ նորից օգտվում ենք Կարագերի ծառայություններից: Մեր որոշ ֆուտբոլիստներ վնասվածք ունեին, ինչպես օրինակ Լուկասը, ով դուրս եկավ միայն երկրորդ խաղակեսում:
Դա վատ օր էր մեզ համար: Մոտակա երկու շաբաթում պետք է լուծենք մեր բոլոր խնդիրները,- ասել է Ռոջերսը: Goal