«Վեստ Հեմի» հետ խաղում «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը խփեց իր 200-րդ գնդակն ակումբի կազմում:
-Անկասկած, առանձնահատուկ է, երբ թիմի կազմում խփում ես 200-րդ գնդակդ: Ուրախ եմ, որ ոչ միայն կարողացա անել դա, այլև թիմի համար կարևոր գնդակ խփեցի:
Ինձ բախտ է վիճակվել երկար ժամանակ անցկացնել «Չելսիում» և խաղալ հրաշալի ֆուտբոլիստների հետ:
Շնորհակալ եմ Ազարին, որ այսպիսի փոխանցում կատարեց: Կարծում եմ` Ազարին արդեն բոլորը ընդունում են: Եվ նա կարող է հաղթահարել ճնշումները, որովհետև իսկապես շատ լավն է:
Ես մի շատ լավ պահ կորցրի և զայրացած եմ դրա համար: Այժմ հաստատ քնել չեմ կարողանա: Սիրում եմ գոլեր խփել: Ինձ դուր է գալիս միանալ հարձակողական գործողություններին և գալ մրցակցի տուգանային հրապարակ,- հայտնել է Լեմպարդը: