• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սեբաստիան Քոաթեսը ամռանը կարող է լքել «Լիվերպուլը»

Սեբաստիան Քոաթես«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Սեբաստիան Քաոաթեսը հայտնել է, որ ամռանը կարող է լքել ակումբը:

Սեբաստիանը «Լիվերպուլ» տեղափոխվեց Ամերիկայի գավաթի 2011թ-ի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կարգավիճակով:

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Քոաթեսը ընդամենը մեկ անգամ է դաշտ դուրս եկել մեկնարկային կազմում: Սեբաստիանին չի գոհացնում խաղային ժամանակը և նա ուզում է փոխել իրավիճակը:

-Ես ցանկանում եմ խաղալ և հանդես գալ Ուրուգվայի հավաքականում: Այդ նպատակը ունեմ իմ մտքում, ինչի համար անհրաժեշտ է ավելի շատ խաղային ժամանակ «Լիվերպուլում»:

Իմ պայմանագիրը կլրանա 2016թ-ին, սակայն չեմ կարող ասել մինչ այդ ինչ կլինի: Ես կսպասեմ մինչև մրցաշրջանի ավարտը:

Դեռ հունվարին ես հարցրի, թե արդյոք հնարավոր է ինձ վարձակալությամբ այլ ակումբ ուղարկեն, սակայն Ռոջերսը պատասխանեց, «Ո՛չ»:

Ես միշտ լինում եմ թիմի հետ և ամեն խաղի ժամանակ իմանում եմ, որ չեմ խաղալու: Սակայն ես կփորձեմ պահել լավ տրամադրություն, տքնաջան աշխատել և սպասել իմ հնարավորությանը,- ասել է Քոաթեսը: El Observador