Հարձակվող Սերխիո Ագուերոն լքել է Արգենտինայի ազգային հավաքականի մարզչական բազան և վերադարձել «Մանչեսթեր Սիթի»: Այստեղ նա կշարունակի ապաքինվել ծնկի վնասվածքից:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ագուերոն մեկնել էր հայրենիք վերականգնողական կուրս անցնելու նպատակով: Հենց այդ ժամանակ էլ Սերխիոն ազգային հավաքականից հրավեր ստացավ՝ մասնակցելու Վենեսուելայի և Բոլիվիայի հետ խաղերին:
Սակայն բուժզննում անցնելուց հետո Ագուերոն վերադարձավ Անգլիա: Բժիշկների կարծիքով խաղացողը գտնվում է ոչ այն մարզավիճում, որպեսզի դաշտ դուրս գա:
-Բժիշկները խորհուրդ են տվել ռիսկի չդիմել և անցնել ամբողջ կուրսը, մինչ վնասվածքի ամբողջական ապաքինումը:
Իհարկե, ցավում եմ, որ բաց եմ թողնելու հավաքականի հանդիպումները, սակայն ես կերկրպագեմ նրանց Մանչեսթերից,- հայտնել է Ագուերոն իր թվիթերյան էջում:
Ավելացնենք, որ «Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ակնկալում է, որ Ագուերոն դաշտ կվերադառնա Պրեմիեր Լիգայի առաջիկա՝ «Նյուքասլի» դեմ խաղին: Այս խաղը կկայանա մարտի 30-ին: