Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է ռուսական Championat.ru-ն՝ հղում անելով բրիտանական թերթերին:
Աղբյուրի հաղորդմամբ, կատալոնցիները պատրաստ են Մխիթարյանին ձեռք բերելու համար 25 մլն եվրո վճարել: Սակայն «Շախտյորը»` տեղյակ լինելով «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին, որոշել է, որ այդ գումարը բավական չէ:
Հաղորդվում է նաև, որ մոտակա ժամանակներս «մանկունյանցիների» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆրգյուսոնը սկաուտներ կուղարկի՝ Մխիթարյանի խաղին հետևելու համար: