«Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչը, ում ակտիվորեն հետևում են «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը», խոսել է անգլիական ֆուտբոլի հանդեպ իր ունեցած համակրանքի մասին:
23-ամյա Յովետիչը, ով երեքշաբթի օրը Չեռնոգորիայի հավաքականում կմրցի անգլիացիների դեմ, չի բացառել իր տեղափոխություն «աշխարհի ուժեղագույն առաջնություն»:
-Իհարկե, հաճելի է, երբ քեզնով հետաքրքրվում են այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»:
Ինձ շատ հարմար է Իտալիայում, սակայն Պրեմիեր Լիգան ֆուտբոլային աշխարհի գագաթնակետն է: Տեսնենք թե ապագայում ինչ կլինի,- ասել է Յովետիչը: Daily Star