«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոլեոն Լեսկոտը խոստովանել է, որ խաղային պրակտիկայի բացակայությունն անհանգստացնում է իրեն:
Ընթացիկ մրցաշրջանում Լեսկոտը հազվադեպ է հայտնվում «քաղաքայինների» մեկնարկային կազմում: Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին այդ դիրքում գերադասում է այլ խաղացողների, մասնավորապես Կոլո Տուրեին և Մատիյա Նաստասիչին:
Անկհայտ է, որ եթե Ջոլեոնը շարունակի այսպես հազվադեպ հանդես գալ ակումբում, ապա կզրկվի Անգլիայի ազգային հավաքականում ունեցած տեղից: Եվրոպայի առաջնությունում նա մասնակցեց հավաքականի բոլոր խաղերին:
-Ամեն ինչ էլ կարող է պատահել: Իհարկե, ինձ անհանգստացնում է, որ չեմ խաղում այնքան, ինչքան կուզենայի, սակայն ես վստահ եմ իմ ուժերին:
Եթե դու չես խաղում հիմնական կազմում, ապա պետք է առավելագույնս օգտագործես այն հնարավորությունները, որ քեզ ընձեռնվում են: Կարծում եմ, որ բավականին լավ եմ խաղում այս մրցարջանում, մինչդեռ մարզիչը ինչ-որ մի պատճառով անհրաժեշտ է համարում այլ խաղացողների դաշտ հանելը:
Ինչ վերաբերվում է 2014 թվականի Աշխարհի առաջնությանը, ապա եթե ես կարողանամ կանոնավոր հանդես գալ ակումբային մակարդակում, հավանաբար կմասնակցեմ այդ առաջնությանը,- հայտնել է Լեսկոտը The Telegraph պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:
Նշենք, որ Լեսկոտի գործող պայմանագիրը «Սիթիի» հետ լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտից հետո: