Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Էդինսոն Կավանին կարծիք է հայտնել հավաքականում իր թիմակից Լուիս Սուարեսի ապագայի մասին:
-Լուիս Սուարեսն աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Իհարկե, նա ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում: Դա փաստ է: Ինչպես նաև այն, որ այս մրցաշրջանում «Լիվերպուլը» չի կարողանա դա առաջարկել:
Եթե նրանք Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանի համար ուղեգիր չնվաճեն, ապա կարող է խնդիրներ առաջանան:
Սուարեսն ուրախությամբ հանդես կգար «Լիվերպուլի» կազմում, սակայն նրա նման ֆուտբոլիստը պետք է խաղա համապատասխան մակարդակում,- հայտնել է Կավանին: Liverpool Echo