«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին վստահ է, որ իր թիմը դասեր կքաղի ընթացիկ մրցաշրջանի սխալներից:
«Քաղաքայիններն» այժմ 15 միավորով հետ են մնում առաջատար «Մանչեսթեր Յունայթեդից»: Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոնը գործնականում կորցրել է հնարավորությունները՝ հաղթելու այս առաջնությունում: Ռոբերտո Մանչինիի թիմը անհաջողության մատնվեց նաև Չեմպիոնների Լիգայում:
-Միշտ ցանկանում ես պայքարել տիտղոսների համար և միշտ լինել բարձունքում: Կատարվածն ինձ էլ է ստիպում զգալ նույնը, ինչ որ ցանկացած այլ ֆուտբոլիստ: Ցանկանում եմ, որ մեր թիմը հաջողակ լինի:
Վերջապես ֆուտբոլում միշտ էլ կա հաղթող և պարտվող: Հետևաբար, կարծում եմ, որ մենք հետևություններ կանենք կատարվածից և հաջորդ մրցաշրջանում ավելի ուժեղ կդառնանք: Մենք առաջվա պես լավ հնարավորություններ ունենք՝ հաղթելու Անգլիայի գավաթում,- հայտնել է Կոմպանին: Sky Sports