«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը Ուրուգվայի ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղի մի դրվագի համար կարող է պատժվել ՖԻՖԱ-ի կողմից:
Աշխարհի 2014 թվականի առաջնության խմբային փուլում Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն բռունցքով հարվածել էր Չիլիի հավաքականի պաշտպան Գոնսալո Հարույին, ով այժմ հանդես է գալիս «Նոթինգհեմ Ֆորեստում»:
Խաղի մրցավարները այդ արարքի համար չպատժեցին Սուարեսին, ինչի համար էլ այժմ գործը քննում է ՖԻՖԱ-ն: Ավելացնենք, որ միջադեպի պահին Սուարեսը մեկ դեղին քարտ ուներ: