«Նյուքասլի» հարձակվող Պապիս Սիսեն պատմել է թիմի առջև դրված առաջադրանքների մասին այս մրցաշրջանի համար:
-Մենք դեռ Եվրոպա Լիգա ունենք: Մենք արդեն գտնվում ենք առաջնության լուրջ փուլում: Ոչ մեկը չգիտի՝ մենք կհաղթենք, թե ոչ: Սակայն մեր նպատակն է հասնել եզրափակիչ, և մենք կարող ենք այդ նպատակն իրականացնել:
Երջանիկ եմ, որովհետև մի քանի գոլ եմ խփել, իսկ թիմը սկսում է լավ ֆուտբոլ ցուցադրել: Պրեմիեր Լիգայում բավականին քանակով խաղ ունենք, որպեսզի տեղ զբաղեցնենք լավագույն տասնյակում:
Մեզ համար դա կարևոր է: Անհրաժեշտ է, որպեսզի մտածենք հաջորդ մրցաշրջանի մասին,- հայտնել է Սիսեն:
Եվրոպա Լիգայում «Նյուքասլի» հաջորդ մրցակիցը «Բենֆիկան» է: Առաջին խաղը կկայանա ապրիլի 4-ին Պորտուգալիայում: