«Լիվերպուլի» ֆիզպատրաստության մարզիչ Գլեն Դրիսկոլը վստահ է, որ Սթիվեն Ջերարդը դեռ երկար տարիներ հանդես կգա բարձր մակարդակով:
Արդեն հաջորդ ամիս «կարմիրների» ավագը կնշի իր 33-ամյակը: Ջերարդն առանց փոխարինման մասնակցել է Պրեմիեր Լիգայում իր թիմի վերջին 30 խաղերին և դարձել է 8 գոլի հեղինակ:
Դրիկսոլի կարծիքով Ջերարդը հետևում է իր օրգանիզմին, ինչը կօգնի երկարացնել իր ֆուտբոլային տարիները:
-Չորս կամ հինգ տարի առաջ մարդիկ խոսում էին, որ Սթիվենը իր պատմության զոհն է և երբեք չի հասնի նախորդ մարզավիճակին: Սակայն 32 տարեկանում նա խաղում է յուրաքանչյուր խաղում:
Դրա համար Ջերարդն արժանի է հարգանքի: Այժմ Սթիվենը վստահ է, որ իր չորրորդ տասնամյակում էլ հանդես կգա բարձր մակարդակով և դա ուրախալի լուր է «Լիվերպուլի» համար,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Դրիսկոլը: