«Նյուքասլի» կիսապաշտպան Յոհան Կաբայեն խոստովանել է, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Յայա Տուրեն լավագույնն է Պրեմիեր Լիգայում:
Արդեն այս շաբաթ օրը «կաչաղակները» հյուրընկալվելու են «Սիթիին»:
-Ամեն անգամ լավագույն զգացմունքներն ենք ունենում, երբ մենք խաղում ենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստների դեմ: Երեքշաբթի օրը Իսպանիայի ազգային հավաքականն էր, իսկ շաբաթ օրը կլինի Յայա Տուրեն: Նա լավագույնն է Պրեմիեր Լիգայում:
Տուրեն լավագույնն է, որովհետև կարող է խաղալ և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում: Նա կիսապաշտպան է առանց թույլ կողմերի և արժանի է լինել այնտեղ, որտեղ հիմա գտնվում է:
Սերխիո Ագուերոն, Դավիդ Սիլվան, Կարլոս Տևեսը և մյուսները ֆանտաստիկ խաղացողներ են: Չեմ ցանկանում ասել, որ նրանց աստղերն այնքան վառ չեն, ինչքան որ Յայա Տուրեինը: Սակայն երբ Յայան չի խաղում, նրանք պարտվում են:
Շաբաթ օրը լրիվ այլ է լինելու: Մենք պետք է շատ-շատ մեծ աշխատանք կատարենք, որպեսզի կանգնեցնենք «Սիթիին»,- հայտնել է Կաբայեն: The Sun