Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում Անգլիայի գործող չեմպիոնը հյուրընկալեց «Նյուքասլ Յունայթեդին»:
«Քաղաքայինները» ոչ մի խնդիր չունեցան հյուրերի հետ: «Սիթին» չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուքասլի» դարպասը:
Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց Կարլոս Տևեսը, իսկ 4 րոպե հետո Դավիդ Սիլվան հաշիվը դարձրեց 2:0:
Երկրորդ խաղակեսում «Սիթին» ևս երկու գնդակ ուղարկեց Ռոբ Էլիոթի պաշտպանած դարպասը: «Սիթին» հաղթեց 4:0 հաշվով և վաստակած 62 միավորով կշարունակի մնալ երկրորդ հորիզոնականում:
Գոլեր. Տևես՝ 41ր, Սիլվա՝ 45ր, Կոմպանի՝ 56ր, Պերչ՝ 69ր (ինքն.)