• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վենսան Կոմպանի. «Ընթացիկ մրցաշրջանի ավարտը կարող է ազդել հաջորդի վրա»

Վենսան Կոմպանի«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին կարծում է, որ այս մրցաշրջանի հաջող ավարտն իր թիմին իմպուլս կհաղորդի հաջորդ մրցաշրջանի լավ մեկնարկի համար:

Ակնհայտ է, որ «Սիթին» այլևս չի կարող հասնել «Մանչեսթեր Յունայթեդին» և պաշտպանել չեմպիոնական տիտղոսը: Այս պահին «քաղաքայիններն» իրենց հիմնական մրցակցից հետ են մնում 15 միավորով:

Այնուամենայնիվ, Կոմպանին չի պատրաստվում հանձնվել և հորդորում է թիմակիցներին անել ամեն հնարավորը մինչև մրցաշրջանի ավարտը: Բելգիացու կարծիքով հենց 2010/2011 մրցաշրջանի ուժեղ ավարտը պատճառ դարձավ, որ թիմը նախորդ տարի նվաճեց տիտղոսը:

-Զգում եմ, որ մենք դեռ շատ բան պետք է անենք: Ինչպես էլ ավարտենք ընթացիկ մրցարջանը, այն կարող է ազդել մյուսի վրա:

Հիշում եմ, թե ինչպես ավարտեցինք 2010/11 մրցաշրջանը: Այդ ժամանակ մենք ունեինք այնքան միավոր, ինչքան որ «Չելսին», Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեցինք և հաղթեցինք Անգլիայի գավաթում:

Ինչպես գիտենք, հաջորդ տարի մենք տիտղոս նվաճեցինք: Այնպես որ մրցաշրջանի ավարտն ազդում է այն բանի վրա, թե ինչպես կսկսես հաջորդը,- հայտնել է Կոմպանին: Sky Sports