«Նյուքասլի» լեգենդ Ալան Շիրերը կարծում է, որ Ալան Պարդյուի թիմն ունի բոլոր հնարավորությունները հաջողության հասնելու Եվրոպա Լիգայում:
Արդեն այս հինգշաբթի «կաչաղակները» մեկնելու են Լիսաբոն, որտեղ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կմրցեն «Բենֆիկայի» դեմ: «Նյուքասլի» համար դա հնարավորություն է մոտենալու այս տիտղոսին, որը կարող է ակումբի համար դառնալ առաջինը վերջին 44 տարիներին:
-Պատասխան հանդիպումը լինելու է «Սեյնտ Ջեյմս Պարկում»: Սա մեծ առավելություն է:
Լավ հնարավորություն ունի «Նյուքասլը»: Մենք բոլորս էլ տեսնում ենք տարբերությունը հունվարյան ձեռքբերումներից հետո:
Չեմ անհանգստանում, որ թիմը կարող է դուրս մնալ Պրեմիեր Լիգայից, սակայն այդպիսի վախ ունեի մինչև այս ձեռքբերումները: Թիմը որակապես համալրվեց,- հայտնել է Շիրերը: Daily Star