Ռաֆայել Բենիտեսը վստահ է, որ դառնալով «Չելսիի» գլխավոր մարզիչ՝ շատ ֆուտբոլիստների ավելի լավն է դարձրել՝ ներառյալ Խուան Մատային և Ֆրենկ Լեմպարդին:
«Ազնվականները» 22 միավորով զիջում են Պրեմիեր Լիգայի առաջատարին, չնայած Բենիտեսը տեսնում է իր աշխատանքի արդյունքները: Ռաֆայելին չի շփոթեցնում նույնիսկ ութ պարտությունները, որ թիմը կրել է վերջին չորս ամիսների ընթացքում:
-Շատ խաղացողներ անընդհատ աճում և առաջընթաց են գրանցում: Վիկտոր Մոզեսին, Դավիդ Լուիզին, Սեզար Ասպիլիկուետային և Ռայան Բերտրանդին սկզբում բոլորը քննադատում էին, սակայն նրանք բարելավեցին իրենց խաղը:
Խուան Մատան գոլ է խփում, Օսկարը աճում է, և նույնիսկ Ֆերնանդո Տորրեսը սկզբնական շրջանում լավ էր գործում և գոլեր էր խփում, չնայած որ հիմա նա գոլեր չի խփում:
Հաջորդ բավականին բարելավված խաղացողը Ֆրենկն է: Նա գոլեր էր խփում նաև մրցաշրջանի սկզբում, սակայն հիմա ավելի շատ գնդակների հեղինակ է դառնում,- հայտնել է Բենիտեսը: The Sun