Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրի մեկնարկը տրվեց «Մադեյսկի» մարզադաշտում, ուր ետնապահ «Ռեդինգը» հյուրընկալել էր «Սաութհեմպտոնին»:
Խաղն անցավ «Սաութհեմպտոնի» առավելությամբ, որը հաղթեց 0:2 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Ջեյ Ռոդրիգեսը և Ադամ Լալանան:
Հյուրերը հաղթեցին և բարձրացան մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնական:
Գոլեր. Ռոդրիգես՝ 34ր, Լալանա՝ 72ր