«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը դժգոհել է Մայք Դինի մրցավարությունից «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի ժամանակ:
Երեկ երեկոյան «կարմիր սատանաները» սեփական հարկի տակ պարտվեցին «քաղաքայիններին» (1:2): Սէր Ալեքսը կարծում է, որ մրցավար Մայք Դինը չպետք է հաշվեր խաղի առաջին գոլը, որը խփեց Ջեյմս Միլները: Մասնագետի կարծիքով Կարլոս Տևեսը գտնվում էր խաղից դուրս վիճակում և փակել էր դարպասապահ Դավիդ Դե Խեայի ճանապարհը:
-Բնականաբար Տևեսը խախտեց կանոնները առաջին գոլի ժամանակ: Իսկ ինչի՞ համար է եզրային մրցավարը: Նա նույնիսկ չէր պատրաստվում արձանագրել խախտումը: Հիասթափված եմ, որովհետև ակնհայտ էր, որ Տևեսը գտնվում էր դարպասապահի ճանապարհին: Եթե դա խախտում չէ, ապա ես չգիտեմ, թե ինչպես դա անվանել,- հայտնել է Սէր Ալեքսը: