52-ամյա Ռաֆայել Բենիտեսը հայտնել է «Լիվերպուլի» երկրպագուներին, որ մի օր անպայման կվերադառնա «կարմիրների» ղեկին:
Ռաֆայելն իր մարզչական գործունեությունը «Էնֆիլդում» սկսեց 2004 թվականին: Բենիտեսը բացահայտել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Խաբի Ալոնսոն և Ֆերնանդո Տորրեսը: Իսպանացի մարզչի գլխավոր հաջողությունը, իհարկե, 2004/05 մրցաշրջանում Չեմպիոնների Լիգայում հաղթանակն է:
Արդեն վաղուց հայտնի է, անգամ Բենիտեսն է հայտնել, որ լոնդոնյան ակումբը չի պատրաստվում իրեն մշտական պայմանագիր առաջարկել: Սակայն Ռաֆայելը իրեն հարմար է զգում Պրեմիեր Լիգայում և մտադիր է մի օր վերադառնալ «Լիվերպուլ»:
-Մի օր ես կվերադառնամ «Լիվերպուլ»: Միայն չգիտեմ, թե երբ: Իմ կինը և աղջիկները մինչ այժմ ապրում են այնտեղ,- Marca-ին տված հարցազրույցում ասել է Բենիտեսը: