Գարեթ Բեյլին ոտքի կանգնեցնելու հույսով «Տոտտենհեմը» պատրաստվում է ֆուտբոլիստին սեփական արյունով փոխներարկում կատարել:
Անցած շաբաթ Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի «Բազելի» հետ խաղի ժամանակ 23-ամյա ֆուտբոլիստը վնասեց ոտնաթաթը: Թվում էր, որ մրցաշրջանն ավարտված է Գարեթի համար:
Մինչդեռ ակումբի բժիշկները շտապեցին հայտնել, որ Բեյլը բաց կթողնի միայն երկու հանդիպում: «Էվերթոնի» հետ խաղն արդեն կայացել է (2:2): Մյուս խաղը լինելու է Շվեյցարիայում Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում:
Սպասվում է, որ Բեյլը կապաքինվի մինչև ապրիլի 21-ը՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը: Որպեսզի մեծացնեն ֆուտբոլիստի ապաքինվելու հնարավորությունները, «Տոտտենհեմի» բժիշկները որոշել են դիմել բուժման հատուկ եղանակի:
Բուժման այս մեթոդը կատարվում է հետևյալ կերպ. հիվանդից վերցնում են արյան նմուշ, հատուկ ձևով մշակում՝ բաժանելով առանձին բաղադրիչների, այնուհետև հետ ներարկում օրգանիզմ: Այս եղանակը կրկնվում է մի քանի անգամ:
Բուժման այս մեթոդը լայնորեն կիրառվում է թեթև ատլետիկայում: