«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ Անգլիայի գավաթի եզրափակչում դարպասապահ Ջո Հարտին թողնելու է պահեստայինների նստարանին:
Կիրակի օրը կայացած «Չելսիի» հետ կիսաեզրափակչում Մանչինին անսպասելի դաշտ հանեց դարպասապահ Կոստել Պանտիլիմոնին: Ռումինացին գոլ բաց թողեց Դեմբա Բայից, սակայն երկրորդ խաղակեսում մի քանի սեյվ կատարեց՝ հաղթանակ բերելով «քաղաքայիններին» (1:2):
Այժմ Մանչինին պատճառ չի տեսնում, թե ինչու չպետք է վստահի Պանտիլիմոնին նաև այս առաջնության եզրափակիչ փուլում:
-Պանտիլիմոնն այստեղ է, որ անի այն, ինչ արեց: Նա շատ լավ խաղաց: Այդպես էլ գիտեի, որ նա շատ լավ դարպասապահ է:
Նա կպաշտպանի դարպասը: Մենք չորս շաբաթ ունենք այս մասին մտածելու համար, սակայն կարծում եմ, որ նա եզրափակչում կխաղա: Կոստելը տքնաջան աշխատել է Ջո Հարտի ստվերում, և կարծում եմ, որ դա կարևոր է Ջոյի համար,- հայտնել է իտալացի մասնագետն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ: