«Բայերի» հարձակվող Անդրե Շյուրլեի ներկայացուցիչները կիրակի օրը ներկա են եղել «Չելսիի» խաղին Անգլիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում: Այժմ նրանք պատրաստ են սկսել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ բանակցությունները լոնդոնյան ակումբի հետ:
Ապրիլի սկզբին անգլիական և գերմանական պարբերականները գրեցին այն մասին, որ «Բայերը» համաձայն է իր խաղացողին 20 մլն ֆունտով վաճառել «Չելսիին»: Այս պատմությունն իր զարգացումն ունեցավ կիրակի օրը, երբ Շյուրլեի ներկայացուցիչներն այցելեցին «Ուեմբլի»: Այս շաբաթ արդեն պետք է որ սկսվեն բանակցությունները գործարքի պայմանների շուրջ: Այս մասին հաստատում է The Mirror պարբերականը:
Ըստ երևույթին, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Անդրեն է լինելու «ազնվականների» առաջին նորեկը: Այս ֆուտբոլիստը կարող է հանդես գալ հարձակման գծի ցանկացած դիրքում: