Անգլիական Պրեմիեր Լիգան համաձայնվել է տեղափոխել 35-րդ տուրի՝ «Չելսիի» և «Սուոնսիի» միջև կայանալիք հանդիպումը: Պատճառն այն է, որ լոնդոնյան ակումբը մասնակցում է Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ փուլին:
Խաղը, որը պետք է կայանար ապրիլի 27-ին, տեղի կունենա մեկ օր ուշ՝ ապրիլի 28-ին: Այս մասին հայտնում է «Չելսիի» պաշտոնական թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը «Չելսիի» և «Բազելի» միջև կայանալու է ապրիլի 25-ին Շվեյցարիայում: