Չեմպիոնշիպում հանդես եկող «Քարդիֆ Սիթին» ոչ-ոքի (0:0) խաղալով «Չարլթոնի» հետ՝ ապահովեց Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում խաղալու ուղեգիր:
Ուելսյան այս ակումբը, որը ներկայացնում է մայրաքաղաքը, անգլիական բարձրագույն առաջնություն է վերադառնում 51 տարվա ընդմիջումից հետո: Պրեմիեր Լիգայի ուղեգրի համար Մակեյի թիմին պետք էր ընդամենը 1 միավոր և նրանք կատարեցին իրենց առաջադրանքը:
Թիմը հաջող անցկացրեց ընթացիկ մրցաշրջանը՝ տանելով 25 հաղթանակ: Առաջին անգամ Պրեմիեր Լիգայում հանդես կգան միանգամից երկու ուելսյան ակումբ: Հիշեցնենք, որ այս պահին առաջնությունում է խաղում «Սուոնսի Սիթին»: