Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» լոնդոնյան դերբիում հյուրընկալվեց «Ֆուլհեմին»:
«Ազնվականները» վստահ խաղ անցկացրին՝ հաղթելով 0:3 հաշվով: Խաղի հաշիվը 31-րդ րոպեին բացեց Դավիդ Լուիզը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում Ջոն Թերրին հաշիվը դարձրեց 0:2: Երկրորդ խաղակեսում «կապույտները» ևս մեկ գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ջոն Թերրին:
«Չելսին» հաղթեց 0:3 հաշվով և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական:
Գոլեր. Լուիզ՝ 31, Թերրի՝ 43ր, 71ր