«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է բաց թողնել կիրակի օրը կայանալիք «Տոտտենհեմի» հետ հանդիպումը: Ֆուտբոլիստը ծնկատակի ջիլի վնասվածք ունի:
Այս վնասվածքն Ագուերոն ստացել է երեկ կայացած «Ուիգանի» հետ խաղում, որի ժամանակ նա կարողացավ խաղալ մինչև ընդմիջում: Այժմ արգենտինացու մասնակցությունն առաջիկա արտագնա խաղին հարցականի տակ է:
-Ագուերոն փոքր խնդիրներ ունի: Նա ցավ է զգացել ծնկատակի ջիլում: Մենք փոխարինեցինք նրան զգուշության համար:
Կասկածը, որ նա պատրաստ կլինի կիրակի օրը կայանալիք խաղին, բացատրվում է նրանով, որ այս հանդիպումները շատ մոտ են իրար,- հայտնել է «Սիթիի» գլխավոր մարզչի օգնական Դևիդ Պլատը: Goal