• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Սուարեսը հնարավոր է բաց թողնի «Լիվերպուլի» միջմրցաշրջանային նախապատրաստության սկիզբը

Լուիս Սուարես«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը կարող է բաց թողնել ակումբի միջմրցաշրջանային նախապատրաստական աշխատանքների մի մասը Կոնֆեդերացիայի գավաթին մասնակցելու պատճառով:

Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է արդեն 43 հանդիպման՝ բաց թողնելով Պրեմիեր Լիգայի ընդամենը մեկ հանդիպում: Հենց որ ակումբային առաջնությունն ավարտվի, Լուիսը պետք է մեկնի Ուրուգվայի հավաքական Կոնֆեդերացիայի գավաթին պատրաստվելու համար:

Կոնֆեդերացիայի գավաթը սկսվում է Բրազիլիայում հունիսի 15-ին, իսկ եզրափակիչն ու երրորդ տեղի համար խաղը ծրագրված է հունիսի 30-ին: Դա գործնականում հնարավորություն չի տալիս Լուիսին՝ վերականգնելու ուժերը զբաղված մրցաշրջանից հետո:

Ըստ The Guardian պարբերականի՝ այս իրավիճակը ստիպում է «կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին մտածել այն մասին, որ չվերցնի Լուիսին Ավստրալիա և Թաիլանդ կատարելիք այցերին:

-Եթե Լուիսը խաղա Կոնֆեդերացիայի գավաթում, ապա նա կարող է բաց թողնել միջմրցաշրջանային նախապատրաստության սկիզբը, որովհետև նրան վերականգնվելու համար ժամանակ է պետք: Յուրաքանչյուր խաղացողի կտրվի անհատական մոտեցում: Մենք ցանկանում ենք հավաքել բոլորին, ինչքան կարող ենք շուտ, որպեսզի լավ պատրաստվենք նոր մրցաշրջանին,- հայտնել է Ռոջերսը:

Ավելացնենք, որ Կոնֆեդերացիայի գավաթին մասնակցելու են նաև Բրազիլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Նիգերիայի հավաքականները: Դա նշանակում է, որ Պեպե Ռեյնան, Սեբաստյան Քոաթեսը, Լուկաս Լեյվան, Ֆիլիպե Կոուտինյոն և Ֆաբիո Բորինոն նույնպես կարող են պատրաստվել հաջորդ մրցաշրջանին անհատական ծրագրով:

Հետաքրքիր փաստեր