• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Արսեն Վենգերը պաշտպանել է Էնդի Քերոլին

Էնդի Քերոլ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պաշտպանել է «Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլին, որի խաղը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը:

Չորեքշաբթի օրը «Բոլեյն Գրաունդում» կայացած խաղի ընթացքում (2:2) Քերոլը կոպիտ խաղաց «Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի նկատմամբ: Սէր Ալեքսի կարծիքով այդ խախտումն արժանի էր կարմիր քարտի:

Մինչդեռ Վենգերը կարծում է, որ ֆիզիկական պայքարը միայն օգուտ է բերում Պրեմիեր Լիգային:

-Ես խնդիր չունեմ այն խաղացողների հետ, որոնք նվիրվում են 100 տոկոսով: Ահա թե ինչ եք դուք ցանկանում տեսնել անգլիական ֆուտբոլում:

Սովորական ֆիզիկական պայքար է: Երբեմն ես նայում եմ արտասահմանյան առաջնություններ և 20 րոպե անց ձանձրանում եմ, որովհետև ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն ընկնում է, ես ասում եմ «Վեր կաց»:

Սա պարզապես ֆուտբոլ չէ: Չենք ցանկանում կորցնել մեր խաղի ուժեղ կողմերը և այն, ինչ Պրեմիեր Լիգան դարձնում է այսքան գրավիչ: Սա անգլիական ֆուտբոլի առանձնահատկություններից է,- հայտնել է մասնագետը Daily Mirror-ին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր