«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը երեկ կայացած խաղում Իվանովիչի թևը կծելու համար ներողություն է խնդրել «Չելսիի» պաշտպանից և իր արարքը համարել է «աններելի»:
Հենց Սուարեսը ավելացված ժամանակի վերջին րոպեին խփեց իր թիմի երկրորդ գնդակը՝ «կարմիրներին» փրկելով պարտությունից: Սակայն ուրուգվայցին կարող էր չխաղալ մինչև խաղի վերջ, եթե գլխավոր մրցավար Քևին Ֆրենդն այդ դրվագի համար տուգանային նշանակեր:
Այժմ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան սպասում է Ֆրենդի հաշվետվությանը, որպեսզի որոոշում կայացնի: Միաժամանակ Լուիսը ընդունել է, որ անցել է սահմանը:
-Ես աններելի արարք գործեցի «Չելսիի» հետ խաղում: Ես ներողություն եմ խնդրում և փորձում եմ կապնվել Իվանովիչի հետ անձամբ խոսելու համար: Ես ներողություն եմ խնդրում նաև մարզչից և խաղընկերներիցս,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրուցում ասել է Սուարեսը:
Քիչ հետո Լուիսը հայտնել է, որ իրեն հաջողվել է կապնվել մրցակցի պաշտպանի հետ, ով չի պատրաստվում հանդես գալ մեղադրանքով:
-Հենց նոր ես հեռախոսով խոսեցի Իվանովիչի հետ և կարողացա իրենից ներողություն խնդրել: Շնորհակալ եմ, որ նա ընդունեց,- թվիթերյան իր էջում գրել է Լուիսը: